«Եվրատեսիլ-2025»-ում Հայաստանը կներկայացնի Պարգը

«Դեպի Եվրատեսիլի» հաղթողը
«Դեպի Եվրատեսիլի» հաղթողը. Արխիվային լուսանկար
Պարգև Վարդանյան, բեմական անունը «Պարգ», հայ երգիչ-երգահան է։ Նա 2021 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Գինին ու Գրելը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ-2025»-ում Հայաստանը կներկայացնի Պարգը (Պարգև Վարդանյան) իր «Survivor» երգով։ Այդ մասին հայտնի դարձավ Առաջին ալիքի րոպեներ առաջ ավարտված մրցույթում։ Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 12 մասնակից։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցին ընտրել է հանդիսատեսը։ Դրա համար Առաջին ալիքը դեկտեմբերից մեկնարկեց «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը։
Պարգև Վարդանյան, բեմական անունը «Պարգ», հայ երգիչ-երգահան է։ Բնակվում է Երևանում։ Պարգը 2021 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Գինին ու Գրելը»։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2025» կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին: