Դաղստանում վարորդը կրակ է բացել ոստիկանների վրա

Դաղստանի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ներկա պահին ընթանում են քննչական գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Դաղստանում վարորդը կրակ է բացել ոստիկանների վրա, որոնք կանգնեցրել են նրան փաստաթղթերը ստուգելու համար։ Ձերբակալության ժամանակ նա վիրավորվել է, հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեի Դաղստանի քննչական վարչությունը։
«Քննության տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի 15-ին՝ երեկոյան, Խուչնի գյուղի մոտ, ոստիկանության ծառայողները փաստաթղթերը ստուգելու համար կանգնեցրել են մարդատար ավտոմեքենա: 2002 թվականին ծնված վարորդը հրազենից կրակ է բացել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Նա վիրավորվել է բերման ենթարկելու ժամանակ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այս պահին ընթանում են քննչական գործողություններ։