Ադելիա Պետրոսյանը հրաշալի աղջիկ է, նա արժանի է մասնակցելու Օլիմպիադային. Տարասովա

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան . Արխիվային լուսանկար
Կրասնոյարսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 17-ամյա Պետրոսյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հավաքելով 238,79 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան բարձր է գնահատել Ադելիա Պետրոսյանի ելույթը Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում և հայտարարել, որ նա արժանի է պայքարելու Օլիմպիական խաղերում մրցանակի համար:
«Չնայած եռակի աքսելում սխալին՝ Ադելիան արժանիորեն նվաճել է Գրան պրիի եզրափակիչը: Նա հիանալի գեղասահորդուհի է ևարժանի է դառնալ օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարի հավակնորդներից մեկը», - ասել է Տարասովան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Կրասնոյարսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 17-ամյա Պետրոսյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հավաքելով 238,79 միավոր: Ալինա Գորբաչովան երկրորդն է (224,36), Աննա Ֆրոլովան՝ երրորդը (221,89): Էթերի Տութբերիձեի սանը երրորդ անգամ անընդմեջ հաղթել է այս մրցաշարում:
2026-ի Օլիմպիական խաղերի որակավորման մրցումները տեղի կունենան Պեկինում սեպտեմբերի 17-21-ը: