ԵՐԵՎԱՆ, 16 փետրվար - Sputnik. Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին։ Այս մասին հայտնել է երկրի ԿԸՀ նախագահ Դմիտրի Մարշանը։ Գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով ՝ կրկին քվեարկություն կլինի։ Դա նշանակում է, որ երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
ԿԸՀ տվյալներով՝ Աբխազիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբան ստացել է ձայների 46,38 տոկոսը, ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 36,92 տոկոսը: Հանրապետության վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբայի օգտին քվեարկել է ընտրողների 7,53 տոկոսը, ՌԴ - ում նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը հավաքել է 4,4 տոկոսը, իսկ «Սևծովյան զարգացման բանկի» նախագահ Ադգուր Խուրխումալը՝ 1 տոկոսը: