ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից կասետային զինամթերքի օգնությամբ Գորլովկայի կենտրոնի գնդակոծության հետևանքով վնասվել է ուսումնական հաստատության շենքը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն:
«Ուկրաինայի զինված կազմավորումները կասետային զինամթերքով գնդակոծել են Գորլովկայի կենտրոնը։ Կրթական հաստատություն է վնասվել»,-գրել է Պրիխոդկոն իր Telegram-ալիքում։
Ուկրաինացի նացիստների կողմից Գորլովկայի կենտրոնի հրետանային գնդակոծության արդյունքում երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Վնասվել է նաև բնակելի շենքի տանիքը։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։