ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Փարիզը Կիևին օգնություն կցուցաբերի Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցություններ վարելու հարցում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով` Զելենսկին զրույցի ընթացքում իրեն վստահեցրել է, որ եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերեն, դա «հիանալի նորություն» կլինի։
«Բայց միայն ուկրաինացիները կարող են բանակցել ամուր և երկարատև խաղաղության շուրջ։ Մենք կօգնենք նրանց... Ֆրանսիան իր դերը կունենա այս գործընթացի արագացման գործում»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի և Պուտինի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցը «վախեցրել» է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքին և մի շարք այլ եվրոպացի խոշոր քաղաքական գործիչների:
Politico պարբերականի տվյալներով` ԵՄ պաշտոնյաները «ցնցված» են խոսակցության փաստից, քանի որ դա հարցականի տակ է դնում Ուկրաինային առավելագույն ռազմական և տնտեսական օգնության նրանց ամբողջ ռազմավարությունը։