ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Ավարտվել է Աբխազիայի նախագահի ընտրությունների քվեարկությունը, ժամը 19:30–ի դրությամբ մասնակցությունը կազմել է 95 հազար մարդ, դա ընտրողների ընդհանուր թվի 65 տոկոսն է:
Աբխազիայում բոլոր 152 ընտրական տեղամասերը և Ռուսաստանում բացված երկու արտատարածքային տեղամասերը (Մոսկվայում և Չերքեսկում) փակվել են տեղական ժամանակով ուղիղ 20:00-ին: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։
Աբխազիայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Դամիր Կվիցինիան հայտնել է, որ Աբխազիայի դատախազությունը հանրապետության նախագահի ընտրություններում խախտումների մասին հաղորդումներ չի ստացել։
Հիշեցնենք` պետության ղեկավարի պաշտոնին հինգ թեկնածու է հավակնում. հայտնի աբխազացի քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և «Սևծովյան զարգացման բանկի» նախագահ Ադգուր Խուրխումալը:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ ԿԸՀ ներկայացրած ամփոփիչ արձանագրությունների քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 16-ի կեսօրին: