Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Դաչնոյե և Զելյոնոյե Պոլե բնակավայրերը

ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնբասի Դաչնոյե և Զելյոնոյե Պոլե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները։
Ըստ ՊՆ–ի` ՌԴ զինվորականները մեկ շաբաթվա ընթացքում բարձր ճշգրտության զենքով և հարվածային ԱԹՍ–ներով 14 հարված են հասցրել գազաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, ինչպես նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։