Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ավելի վաղ Գոռ Մանուչարյան- Գրիգոր Պողոսյան- Արմեն Գևորգյան եռյակը ոսկե մեդալ էր նվաճել և 1120 միավորով Եվրոպայի ռեկորդ սահմանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի ներկայացուցիչները` Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը, Արմեն Գևորգյանը դարձել են Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«Մրցումային վերջին օրը Մ18 տարեկանների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում մեր տղաները նվաճեցին արծաթե մեդալ։ Գոռ Մանուչարյան- Գրիգոր Պողոսյան- Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցեց 880 միավոր և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում 12:10 հաշվով առավելության հասան Լեհաստանի թիմի նկատմամբ, իսկ արդեն եզրափակիչում 8:12 հաշվով զիջեցին բուլղարացիներին և դարձան ԵԱ-ի արծաթե մեդալակիր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի նույն ներկայացուցիչները դարձել էր 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող և նվաճել ոսկե մեդալ։
Հայ մարզիկները 1120 միավորով սահմանել էին նաև Եվրոպայի ռեկորդ։
Եվրոպայի Մ16 և Մ18 տարեկանների առաջնությունը կտևի մինչև փետրվարի 15-ը: Մրցմանը շուրջ 240 հրաձիգ է մասնակցում։