Երևան–Թբիլիսի–Երևան գնացքի տոմսերը 25%–ով կէժանանան. ՀԿԵ

Վագոն
Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և կոմիսիոն վճարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Երևան–Թբիլիսի–Երևան գնացքի տոմսերի ձեռքբերման համար գարնանային զեղչեր են հայտարարվում։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
«Մասնավորապես, փետրվարի 22-ից կգործի 25% զեղչ գնացքի բոլոր կատեգորիաների տոմսերի համար՝ պլացկարտ, կուպե, ննջավագոն (СВ)։ Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և կոմիսիոն վճարներ։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են երթևեկել անվճար, 5–10 տարեկան երեխաների համար գործում է մանկական սակագին»,– ասված է հաղորդագրությունում։
Տոմսերը կարելի է ձեռք բերել Երևան, Արմավիր, Գյումրի, Վանաձոր և Թբիլիսի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ ՀԿԵ ընկերության կայքում։
Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը Երևանից մեկնում է ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։ Ուղևորների հարմարավետության համար գնացքն աշխատում է գիշերը։ Երևանից մեկնում է 21:30–ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Ճանապարհորդության ժամանակը տատանվում է 10 ժամից մինչև 10 ժամ 30 րոպե: