«Ձյունե Լուսինը» Երկրի վրա. կախարդական կադրեր

Sputnik
«Ձյունե» լիալուսինը եղել է փետրվարի 12-ին։ Այն այդպես են կոչում, քանի որ Հյուսիսային կիսագնդում սովորաբար հենց փետրվարին են լինում ձյան ամենաշատ տեղումները։ Իսկ նման երևույթներին, ինչպես հայտնի է, անուններ են տալիս բնիկ ամերիկացիները, որոնք առաջնորդվում են բնության ցիկլերով։
Ձմռանը շողացող փետրվարյան Լուսինն ասոցացվում է առատ ձյան տեղումների հետ, այստեղից էլ անվանումը՝ «Ձյունե Լուսին»։ Այդ անվանումը շարունակում է օգտագործվել մինչև օրս, հիշեցնելով մարդու և բնության, մարդու և նրա նախնիների ավանդույթների միջև կապի մասին։ Ինքն իրենով լիալուսինը գագաթնակետի, եզրափակման և ազատագրման ժամանակն է։ Այդ երևույթի ամենակախարդական կադրերը՝ մեր ֆոտոշարքում։
1 / 7

The Edge դիտահարթակը Նյու Յորքում, որտեղից ցնցող տեսարան է բացվում դեպի Մանհեթեն

2 / 7

Կաստել դել Մոնտե որսորդական ամրոցը Անդրիայի մոտ, Իտալիա

3 / 7

Լուսինը Քաշմիրի հովտում գտնվող Շրինագար քաղաքի վրա

4 / 7

Աթակուլեի տեսքը․ Աթակուլեն 125 մետր բարձրությամբ դիտաշտարակ է Ստամբուլում

5 / 7

Մանհեթենի կենտրոնը (Նյու Յորք) Հադսոն Յարդս և Էմփայր սթեյթ բիլդինգ աշտարակներով

6 / 7

Լուսինը Ստամբուլի Կամլիք մզկիթի ֆոնին

7 / 7

Լիալուսինը Անկարայի երկնքում (Թուրքիա)