ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Հայաստանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը որակավորվել է Ավստրիայի Զալբախ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում: Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի հաղորդմամբ` Մոսեսովը 23-րդն է եղել 59 երկրներից 133 լեռնադահուկորդների մասնակցությամբ հսկա ոլորավայրէջքում:
Ոլորավայրէջքորդների մրցաշարի եզրափակիչը կկայանա այսօր՝ փետրվարի 14-ին:
Դահուկավազքի այս մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Հարություն Հարությունյանը, որակավորման փուլում զբաղեցրել է 58-րդ տեղը:
Նշենք, որ Գլեբ Մոսեսովն առաջին հայ լեռնադահուկորդն է, որն անցել է աշխարհի առաջնության եզրափակիչ: