Չինաստան գազի մատակարարման հարցում այլ երկրները չեն կարող փոխարինել Ռուսաստանին. Վան Ի

Վան Ին
Վան Ին. Արխիվային լուսանկար
Նա ընդգծել է, որ դա անհնար է և անվտանգ, քանի որ որոշ երկրներ հակված են քաղաքականացնելու առևտրատնտեսական հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Չինաստան գազ մատակարարելու հարցում այլ երկրները չեն կարող փոխարինել Ռուսաստանին, դա անվտանգ չէ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Դուք հարցրիք՝ կարո՞ղ է արդյոք Չինաստանը դադարել գազ ձեռք բերել Ռուսաստանից, իսկ ես կցանկանայի հարցնել հետևյալը. եթե Չինաստանը գազ չգնի ՌԴ–ից, ո՞ր երկիրը կկարողանա մատակարարել այնքան գազ, որ բավարարվեն չինացի ժողովրդի կարիքները», – ասել է Վան Ին։ Հեռարձակումն իրականացվում էր համաժողովի կայքում։
Նա ընդգծել է, որ դա անհնար է և ոչ ապահով, քանի որ որոշ երկրներ հակված են քաղաքականացնելու առևտրատնտեսական հարցերը, ինչպես նաև օգտագործել դրանք Չինաստանին ճնշելու համար։
«Մենք չենք կարող դա թույլ տալ, մենք պետք է պատասխանատու լինենք մեր ժողովրդի առաջ»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը։