Առաջին ալիքի նկարահանող խումբը Կուրսկում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից

Կուրսկի մարզ
Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով վիրավորվել է օպերատոր Յուրի Շոլմովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Առաջին ալիքի նկարահանող խումբը Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման է ենթարկվել Կուրսկի մարզի Սուջայի շրջանի Չերկասկայա Կոնոպելկա բնակավայրում։ Տեղեկությունը հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Այսօր Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման է ենթարկվել Առաջին ալիքի նկարահանող խումբը: Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է օպերատոր Յուրի Շոլմովը: Նախնական տվյալով` օպերատորը սրունքի բեկորային վնասվածք է ստացել ականի պայթյունից»,- գրել է նա Telegram–ում։
Ալեքսանդր Խինշտեյնը հավելել է, որ վիրավոր օպերատորն արդեն տեղափոխվել է Կուրսկի շրջանային կլինիկական հիվանդանոց։ Բժիշկների կոնսիլիումից հետո որոշվել է նրան բուժման ուղարկել Մոսկվա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։