ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է նաև Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը նույն մոտեցումներն ունեն, ինչը հաստատվել է հունվարի 17-ին երկու երկրների նախագահների ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում։