ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսում պատասխանել է Հայաստանի ԱԺ–ի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրինագծի ընդունման հնարավոր հետևանքներին։
Զախարովան ընդգծել է, որ թեև դա Հայաստանի ինքնիշխան ընտրության հարցն է, բայց Հայաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բացատրելու իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները։
«Խնդիրը քաղաքական նախապատվությունների մասին չէ, այլ այն կարգավորումների և սակագների համակարգերի, որոնց վրա կառուցված են ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն, դրանք իրար բացառում են»,- ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։