Փետրվարի վերջին 10-օրյակը կլինի տեղումնառատ և ցուրտ։ Հայաստան ներթափանցած ցիկլոնը, որի հետևանքով Հայաստանի գրեթե ողջ տարածքում ներկա պահին ձյան տեղումներ են, միակը չէ։ Երկրորդ ցիկլոնը օդերևութաբանների կանխատեսմամբ, մեր երկիր կայցելի արդեն փետրվարի 19-ին` իր հետ բերելով առատ ձյուն, ուժեղ քամիներ և ցուրտ։
Ձմռան վերջին օրերի եղանակային կանխատեսումները Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է «Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` արևմուտքից եկող ցիկլոնը որոշ չափով կկոմպենսացնի ձմռանը ձյան բացակայությունը։