Թռիչք խարույկի վրայով. Տեառընդառաջի ամենավառ կադրերը

Հայ առաքելական սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո
Sputnik
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանն այսօր բազմամարդ էր. մարդիկ հավաքվել էին Տեառընդառաջը նշելու։
Ավանդույթի համաձայն` երեկոյան խարույկ վառվեց, երեխաներն ու երիտասարդները շուրջպար բռնեցին։
Sputnik Արմենիան ներկայացնում է ամենավառ կադրերը։
1 / 13

«Զվարթնոց» տաճարում նշվեց Տեառնընդառաջը

2 / 13

Տեառնընդառաջը «Զվարթնոց» տաճարում

3 / 13

Տեառնընդառաջը «Զվարթնոց» տաճարում

4 / 13

Պարուհիներ

5 / 13

Տեառնընդառաջը «Զվարթնոց» տաճարում

6 / 13

Տեառնընդառաջը «Զվարթնոց» տաճարում

7 / 13

Խարույկ

8 / 13

Երիտասարդները շուրջպար բռնեցին խարույկի շուրջը

9 / 13

Շուրջպար

10 / 13

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանում կազմակերպված տոնը համեմված էր նաև ավանդական ծիսական աղանդերով` գաթա, աղանձ, հալվա ու փոխինդ

11 / 13

Տեառնընդառաջը «Զվարթնոց» տաճարում

12 / 13

Տեառնընդառաջը «Զվարթնոց» տաճարում

13 / 13

Ընդունված է, որ կրակի վրայով թռչելը մաքրում է և պտղաբերություն ապահովում

Հիշեցնենք` Հայ առաքելական սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:
Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը:
Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տրնդեզի ակունքները տանում են դեպի հեթանոսություն, երբ կրակի պաշտամունք կար, և տոնակատարությունը նվիրված էր Միհր Աստծուն։ Տոնակատարության իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր` կրակի օգնությամբ սառնության վրա ազդելով։