Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Նովգորոդի մարզում կանխվել է «Տրանսնեֆտ Բալտիկա» կայանի վրա իրականացվող հարձակումը

«Տրանսնեֆտ Բալտիկա» արտադրա-դիսպետչերական կայան. Արխիվային լուսանկար
Զոհեր և ավերածություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Նովգորոդի մարզում կանխվել է ուկրաինական անօդաչուների հարձակումը, հայտնում են տեղական իշխանությունները։
Երկու անօդաչու է վնասազերծվել «Տրանսնեֆտ Բալտիկա» արտադրա-դիսպետչերական կայանի մոտ։
Կայանի նավթատրանսպորտային հանգույցը և այլ կառույցներ չեն վնասվել։ Տուժածներ ևս չկան։