ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին» 1997 թ. մարտի 27–ին ստորագրված հիմնադիր համաձայնագիրը ուժը կորցրած ճանաչվեց։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Համաձայնագրի նպատակն էր զարգացնել ժամանակակից բազմազգ կինոմշակույթը, պահպանել ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները և ընդլայնել այն՝ նոր թափ հաղորդելով Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներում մշակույթի ոլորտում համագործակցության և փոխգործակցության զարգացմանը»,– նշված է որոշման մեջ:
Նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ այս համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը:
Այդ իսկ պատճառով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է գտել, որ պետք է կնքել այս համաձայնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին արձանագրությունը: