Արտաքին գործերի փոխնախարար ՎահանԿոստանյանն անդրադարձել է եվրաինտեգրման մեկնարկի մասին օրինագծին՝ նշելով, որ Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Նա վստահեցրել է, որ շարունակում են երկխոսությունըբոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության` հիշեցնելով, որ շաբաթներ առաջ աշխատանքային այցով Մոսկվայում էր արտգործնախարար Միրզոյանը։
Հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ՎահանԿոստանյանն ասել է, որ երկար ժամանակ սպասում են Բաքվի արձագանքին։