Եկամուտների հայտարարագրումն արդեն ընթացքի մեջ է, բայցդրա նպատակահարմարության, փոփոխությունների և հետևանքների մասին խոսակցությունները չեն դադարում։ Իշխանությունը հայտարագրերն անհրաժեշտ է համարում սոցիալական աջակցությունը հասցեական դարձնելու և թաքնված եկամուտները հարկելու համար։ Այսինքն` բոլորս պոտենցիալ հարկ թաքցնողներ ենք և նույնիսկ նրանաք, ովքեր երբևէ աշխատավարձից բացի ուրիշ եկամուտ չեն ստացել։
Կոռուպցիայի դեմ պայքարելու քողի տակ պետությունն անմեղության կանխավարկածը փախարինում է մեղավորության կանխավարկածով։ Եկամուտներդ պետք է ապացուես, որ լեգալ են, ձեռք բերած գույքը չբռնագանձվելու համար ինքդ պիտի ապացուցես, որ ապօրինի չէ, ցանկացած եկամուտ, որը ստանում ես ինքդ պտի նշես որտեղից և ապացուցես, որ օրինական է։
Իրականում եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն ըստ փարձագիտական գնահատակնների` ունի երկու նպատակ` վերահսկողություն և հարկում։ Բանկային գաղտնիքի փաստացի վերացումից հետո, սա կապահովի լիարժեք վերահսկողություն մեր գրպաններին։
Համակարգը դեռ նոր է ներդրվում, բայց առաջին հետևանքները տնտեսությունում արդեն նկատելի են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն ասում է, որ փետրվարի սկսզբից կանխիկի ծավալը երկրում ավելացել է 22 մլրդ դրամով։