Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը. Հրանտ Միքայելյան

Sputnik
Ազգային ժողովնառաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի եվրանդամակցության գործընթաց սկսելու օրինագիծը` 63 կողմ և 7 դեմ ձայներով։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել, «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։
Քաղաքական շատ վերլուծաբաններ և ընդդիությունը վստահ են, որ Հայաստանը երբևէ չի դառնա ԵՄ անդամ, ավելին, չի հասնի նույնիսկ վիզաների ազատականացմանը։ Արտաքին քաղաքական վեկտորի եվրոպական ուղղությունը նաև բազմաթիվ վտանգներ է պարունակում՝ անվտանգության խնդիրներից մինչև տնտեսական։
Արդեն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ Նշելով, որ ԵՄ գնալը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, Դմիտրի Պեսկովն ակնհայտ էհամարել ԵԱՏՄ-ի առավելությունները։ Պեսկովը նկատել է նաև, որ բոլորը դեռ պետք է հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵԱՏՄ անդամ լինելով Եվրամիության անդամակցել սկսելը քաղաքագետ Հրանտ Միքայելյանը որակել է անառողջ գործընթաց։