ՆԱՏՕ–ն մանրակրկիտ վերանայման կարիք ունի. Մասկ

Իլոն Մասկ
Իլոն Մասկը մեկնաբանել է սոցցանցի օգտատերերից մեկի գրառումը, որը ՆԱՏՕ-ն անվանել է «անախրոնիզմ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի գործարար Իլոն Մասկն անհրաժեշտ է համարում մանրակրկիտ վերանայել ՆԱՏՕ-ն: Այս մասին նա գրել է Х սոցցանցի իր էջում:
ՌԴ-ն ողջունում է Թրամփի հայտարարությունը Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը սխալ լինելու մասին
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն էր հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքից և սպառնացել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա կազմակերպությունից, եթե եվրոպացի գործընկերներն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն չկրեն սեփական անվտանգության համար:
«ՆԱՏՕ-ն մանրակրկիտ վերանայման կարիք ունի», - գրել է Մասկը:
Այս կերպ է նա մեկնաբանել սոցցանցի օգտատերերից մեկի գրառումը, որը գրելով, որ սառը պատերազմն ավարտվել է, ՆԱՏՕ-ն անվանել էր «անախրոնիզմ»:
Հունվարի 23-ին վիրտուալ ձևաչափով ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում՝ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներից պահանջել պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5 %-ին:
Ռուսաստանը ոչ մի պարագայում թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծում․ Պուտին