Հայ մեծանուն գրող, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Հրանտ Մաթևոսյանի հարազատներն այսօր նշել են գրողի 90–ամյակը։ Ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, նրա արվեստի երկրպագուներն ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծ հայի շիրիմին։
Գրողի հոբելյանի առիթով իմ գործըկեր Սուսաննա Հովհաննիսյանը զրուցել է Մաթևոսյանի որդու` Դավիթ Մաթևոսյանի հետ։ Բարդ բան է Հրանտ Մաթևոսյանի որդին լինել, բայց դա ինձ ուժ է տալիս կանգնել բոլոր մարտահրավերների առաջ և ասել` այս երկրին ես տերն եմ կանգնելու»,– ասել է աթևոսյանի որդին։