Փանո՛ս, դատարկ ջեբով ո՞ւր ես գնում. Արթուր Խաչատրյան

Sputnik
Խորհրդարանն այսօր շարունակել է «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԵԱՏՄ–ում մնալով ԵՄ գնալը համեմատել է սիրային եռանկյունու հետ։
«Ոնց որ ամուսինը գա, կնոջն ասի` հարևանի կինն ավելի լավն ա, ես գնում եմ իր մոտ, բայց քանի դեռ ինքը չի ասել արի, կլինի՞ ես մնամ քո մոտ։ Փանո՛ս, դատարկ ջեբով ո՞ւր ես գնում»,–Արտակ Զեյնալյանին դիմելով ասել է ընդդիմադիր պատգամավորը։