Կակաչներ ու վարդեր` ի հաշիվ պարենային ապրանքատեսակների. Հարություն Մնացականյան

Sputnik
Գյուղատնտեսության ոլորտի աճն 2024թ–ին ապահովվել է ի հաշիվ ծաղկի արտանհանման. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը` վերլուծելով պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալները։
«Ջերմատնային տնտեսությունների մեծ մասն անցել են ծաղիկների` կակաչների, վարդերի արտադրության, և դրանց շնորհիվ ունեցել են այդ աճը` ի հաշիվ պարենային ապրանքատեսակների, ինչը շատ մեծ ռիսկ է պարենային անվտանգության համար»,– նշել է ֆերմերը։
Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալներով` գյուղատնտեսության ոլորտում, 2024թ–ին` 2023թ–ի համեմատ 1.6 տոկոսանոց աճ է գրանցվել։