ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Մոսկվայի կենտրոնում գտնվող «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում, ականապատման սպառնալիքով անանուն հաղորդումից հետո, ուժայինները վտանգավոր իրեր չեն հայտնաբերել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Ավելի վաղ՝ անանուն սպառնալիքից հետո, հաղորդվել էր իրավապահների կողմից Նեգլիննայա 4 հասցեում գտնվող «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցի տարածքի ստուգման մասին։
Կեղծ ականապատումների մասին հաղորդումները Ռուսաստանի տարբեր քաղաքներում ստացվում են 2019 թվականի վերջից։ Դրանք վերաբերում են դատարաններին, առևտրի կենտրոններին, մետրոպոլիտենի կայարաններին, ավիացիոն և երկաթուղային ենթակառուցվածքներին, դպրոցներին, բուժհաստատություններին։ Պայթյունների սպառնալիքներն առայսօր ոչ մի անգամ չեն հաստատվել, բայց ըստ օրենքի՝ յուրաքանչյուր նման հաղորդագրություն պետք է ստուգվի: