ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանը մտադիր է վերացնել զբոսաշրջության ոլորտում առկա խոչընդոտները և պարզեցնել օրենսդրությունը։ Ինչպես տեղեկացնում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք կփորձենք էապես վերացնել առկա խոչընդոտները, այդ թվում՝ օրենսդրական, զբոսաշրջիկների և ներդրողների համար, որոնք աշխատում են զբոսաշրջության ոլորտում: Պատրաստ ենք ընդունել բոլոր թանկագին հյուրերին», - ասել է Իրանի նախագահը։
Անցյալ շաբաթ Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը հայտնել է, որ նախորդ տարվա ընթացքում ՌԴ այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը հասել է 50 հազարի։