Հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90–ամյակի առթիվ Ժուռնալիստների միության շենքում՝ Մաթևոսյանի տան պատշգամբից, այսօր ներկայացվեց պրոեկցիոն ինստալյացիա՝ արհեստական բանականության կիրառմամբ:
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը, որն այս օրերին մեծանուն արձակագրի ծննդյան 90–ամյակի առթիվ կազմակերպել է մի շարք միջոցառումներ, արհեստական բանականությամբ ստեղծել է Մաթևոսյանի արտապատկերումը, որի միջոցով նա հանրության կներկայանա` ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին»։ Միջոցառման ընթացքում եղել են նաև մաթևոսյանական ընթերցումներ։
Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90–ամյակի առթիվ փետրվարի 12-ին Երևանում տեղի կունենա ցուցադրություն «Ինքնանկարի փորձ» խորագրով, Կինոյի տանը տեղի կունենա «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացումը։ Բացի այդ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: