ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 40 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 40 ուկրաինական ԱԹՍ, 18–ը՝ Սարատովի մարզի տարածքում, 13–ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 6-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 2-ը՝ Վոլգոգրադի մարզի տարածքում, 1-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։