Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների պահանջներին։ Փոխքաղաքապետն ասել է, որ իրենք չեն կարող ամբողջությամբ կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչների ցանկությունները։
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները երեկ փակել էին Հյուսիս–Հարավ ճանապարհը և դժգոհում էին, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել։
«Պատրաստվում եմ ուղիղ եթերում հանդիպելնրանց հետ։ Բնակիչները նշում են, որ մեկ հանդիպում է եղել, բայց դրանք 2-ն են եղել` մեկը քաղաքապետի գլխավորությամբ։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ էլ բնակիչներից մեկին` Գվիդոնին ենք հանդիպել, որը նաև հավաստիացնում է` լիազորված է բոլորի անունից։ Պնդումները, թե ոչ մի գործ առաջ չի գնում` իրականությանը չեն համապատասխանում».-մանրամասնել է փոխքաղաքապետը։
«Չենք կարող ամբողջությամբ կատարել թաղամասի բնակիչների ցանկությունները, միևնույն ժամանակ էլ պահպանել սանիտարական գոտին ու մնացած անհրաժեշտ կանոնները».-պարզաբանել է Արմեն Փամբուխչյանը։