Երեք նախագահ այնտեղ է դատվում, մեկն` այստեղ.Քոչարյան

Sputnik
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սինխրոնիզացված գործընթաց է համարում իր դատավարությունը և Արցախի նախկին ղեկավարների դեմ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը։
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտին երկար ժամանակ չէին կարողանում հաջորդ նիստի օր նշանակել, որովհետև առաջարկվող օրերը համընկնում էին Լևոն Քոչարյանի դատավարության օրվա հետ, կամ մեղադրյալներից մեկի պաշտպանը երկրում չէր լինելու։
«Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ։ Ես իրավունք ունեմ իմ խոսքն արտահայտելու։ Երեք նախագահ այնտեղ է դատվում, մեկը` այստեղ։ Ենթադրում եմ` լավ սինխրոնիզացված ինչ-որ պրոցես է կատարվում».-հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտել է, ասելով, որ իրենք այդքան պարապ չեն, որպեսզի հետևեն, թե կողքի պետություններում ով ինչ նիստ է նշանակում։
Ադրբեջանում մի քանի շաբաթ է, ինչ ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով շինծու դատավարությունը։