Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է.Սիմոնյան

Sputnik
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ չի կարծում, թե Ադրբեջանի հետ բանակցությունները փակուղում են հայտնվել։
«Մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանագծման ու սահմանազատման հարցում, ճիշտ է` ադրբեջանական կողմն արդեն 3-րդ ամիսն է, որ մեր առաջարկին որևէ արձագանք չունի, ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է».- նշել է Սիմոնյանը։
Օրենսդիր մարմնի ղեկավարի կարծիքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին չպատասխանելը կարող է կարող է կապված լինել Ադրբեջան-Ռուսաստան սրված հարաբերությունների հետ։
Սիմոնյանի խոսքով` Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում ու խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողություններում։ Պաշտոնյան քիչ հավանական է համարել, որ հայկական կողմը կընդունի Մոսկվայի միջնորդական ջանքերը։