Ռուսական 5-րդ սերնդի Սու-57Է կործանիչն առաջին թռիչքն է կատարել Aero India ցուցահանդեսում

Սու-57Է
Եզակի օդանավը մեծ հետաքրքրություն է առաջացնում ավիասալոնի այցելուների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Aero India ավիատիեզերական ցուցահանդեսում կայացել է հինգերորդ սերնդի ռուսական Սու-57Է կործանիչի առաջին թռիչքը։ Ինքնաթիռը ղեկավարել է Ռուսաստանի հերոս Սերգեյ Բոգդանը։
Տասը րոպե տևողությամբ թռիչքը շատ է գրավել այցելուների ուշադրությունը։
Aero India 2025 ցուցահանդեսում տեղի ունենալիք պլանավորված ցուցադրական թռիչքներից առաջ կործանիչը փորձնական թռիչք է իրականացրել։
Սու-57Է կործանիչը ավիասալոնի այցելուների շրջանում զգալի հետաքրքրություն է առաջացնում։ Այս եզակի ինքնաթիռն աշխարհում միակ հինգերորդ սերնդի կործանիչն է, որն իրական մարտական պայմաններում արդյունավետություն է ցուցաբերել արևմտյան հակաօդային պաշտպանության համակարգերին հակազդելու գործում: Սու-57Է-ն ի վիճակի է կիրառել բարձր ճշգրտության խոցման միջոցներ և հակառակորդի ռադարների համար ունի ցածր տեսանելիություն: Կործանիչը նաև ունակ է կրել փոքր, միջին և մեծ հեռահարության «Օդ-օդ» հրթիռներ։