Նեթանյահուն պետք է փոխհատուցի Գազային հասցված 100 մլրդ դոլարի վնասը. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կնքված համաձայնագրի շրջանակում Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում հունվարի 19-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխհատուցի Գազայի հատվածին հասցված 100 միլիարդ դոլարի վնասը: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գտնվում է Մալայզիայում։
«Գազայի բնակիչների համար տեղ փնտրելու փոխարեն, որոնց նա չի կարող վտարել իրենց հողից, Նեթանյահուն պետք է միջոցներ փնտրի Գազային հասցված 100 միլիարդ դոլարի վնասը հատուցելու համար», - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Հիշեցնենք` հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Փետրվարի 8-ին տեղի է ունեցել պաղեստինցի բանտարկյալների և իսրայելցի պատանդների հինգերորդ փոխանակումը։
Իսրայելը որոշել է ազատ արձակված բանտարկյալներին «հուշանվերներ» տալ
Իսրայելն արդեն հասցրել է վերադարձնել 21 պատանդի, այդ թվում՝ Թաիլանդի 5 քաղաքացու: