Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
ՌԴ-ն պատրաստ է բանակցությունների անվտանգության համապարփակ համակարգի շուրջ պայմանավորվածության համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց միայն իր օրինական ազգային շահերը ապահովելու պայմանով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ժողովում։
«Ինչպես բազմիցս ընդգծել է նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների` պայմանով, որ դրանց ընթացքում հաշվի առնվեն մեր օրինական ազգային շահերը։ Ոչ թե ուրիշների շահերի հաշվին, այլ համապարփակ անվտանգության համակարգի վերաբերյալ պայմանավորվածության համատեքստում, որտեղ ոչ ոք խոցելի վիճակում չի հայտնվի»,-նշել է նախարարը։
Բացի այդ, Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան կվերանայի իր պարտավորությունները միջազգային կազմակերպություններում, եթե դրանցում խտրական մոտեցումներ նկատվեն:
«Ըստ էության, հավաքական Արևմուտքը քանդում է այն համակարգը, որն ինքն էլ կառուցել է` իր ֆինանսատնտեսական և առևտրային շահերը սպասարկելու համար։ Այս պայմաններում մենք կվերանայենք մեր մասնակցությունը այնպիսի կազմակերպություններին, որտեղ խախտվում են իրավահավասարության սկզբունքները, անտեսվում են կոնսենսուսային ընթացակարգերը և խտրականություն է կիրառվում: Այդ գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ մի շարք դեպքերում փոփոխություններն արմատական կլինեն»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ռուսաստանը, նրա խոսքով, կշարունակի պաշտպանել իր դիրքերը միջազգային գործերում` ելնելով արդարության և իրավահավասար փոխգործակցության սկզբունքներից: