Կիևը պարծենում է ահաբեկչություններ իրականացնելով. Նեբենզյա

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. Արխիվային լուսանկար
Կիևն ահաբեկիչներին ԱԹՍ-ներ և զենք է մատակարարում, իսկ ուկրաինական իշխանություններն արդեն ուղղակիորեն խոստովանել են, որ օգնել են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ փոխկապակցված գրոհայիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Կիևի իշխանությունները պարծենում են ահաբեկչությունների և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ուկրաինական իշխանությունները պարծանքով են խոսում ահաբեկչությունների իրականացմանն ու միջազգային ահաբեկչական ցանցերի հետ իրենց կապերի մասին»,- ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Նա նաև նշել է, որ Կիևը անօդաչու թռչող սարքեր և զենք է մատակարարում ահաբեկիչներին, իսկ ուկրաինական իշխանություններն արդեն ուղղակիորեն խոստովանել են, որ օգնել են ՌԴ-ում արգելված «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված գրոհայիններին, որոնք հարձակվել են Մալիի կառավարական ուժերի վրա:
Նա հավելել է, որ Ուկրաինան նախկինում օգտագործվում էր որպես տարանցիկ կետ օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների համար, իսկ այժմ վերածվել է լոգիստիկ հանգույցի, որտեղից Կիևի ռեժիմին մատակարարվող արևմտյան զենքը տարածվում է ամբողջ աշխարհում։