ՀԱՄԱՍ-ը հետաձգել է պատանդների ազատ արձակումը

ՀԱՄԱՍ–ի մարտիկ
ՀԱՄԱՍ–ի մարտիկ. Արխիվային լուսանկար
Իսրայելը պետք է կատարի ստանձնած պարտավորությունն ու փոխհատուցի վնասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հետաձգել է փետրվարի 15-ին նախատեսված պատանդների ազատ արձակումը, քանի որ Իսրայելը չի կատարել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է շարժման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբեյդան իր Տելեգրամ-ալիքում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին երեք շաբաթների ընթացքում դիմադրության ղեկավարությունը հետևել է հակառակորդի կողմից համաձայնագրի պայմանների խախտումներին և չպահպանմանը։ Այս կապակցությամբ սիոնիստ բանտարկյալների հանձնումը, որոնք պետք է ազատ արձակվեին գալիք շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, կհետաձգվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երբ կիրականացվի պատանդների ազատ արձակումը, լրացուցիչ կծանուցվի։ Ուբեյդան նշում է՝ մինչ այդ Իսրայելը պետք է կատարի ստանձնած պարտավորությունն ու փոխհատուցի վնասը։
Իսրայելի կողմից խախտումների թվում Աբու Ուբեյդան նշել է Գազայի հատվածի հյուսիսային մաս տեղահանված անձանց վերադարձի ուշացումը, նրանց ուղղությամբ կրակոցները և այն խնդիրները, որոնք ծագում են Իսրայելի մոտ դեպի անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու հարցում: