ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Արզումանյանը ՔԿՀ–ի պետ էր նշանակվել 2024 թվականի հունվարի 25-ին։
Նշենք, որ այս տարվա հունվարից քրեակատարողական ծառայությունը ղեկավարում է Ծովինար Թադևոսյանը։