Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի լաբորատորիաները վերակազմակերպվում են․ Սերգեյ Չախմախչյան

Sputnik
Արմավիրում փակվում է մանրէաբանական լաբորատորիան։ Այդ մասին հայտնեցին լաբորատորիայի աշխատակիցները՝ նշելով, որ արդեն ազատված են աշխատանքից։ Հիվանդությունների Վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Չախմախչյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Արամվիրի լաբորատորիան փակվում է, բայց աշխատակիցներն ազատվելու են փետրվարի 28-ին։
Փակվելու են նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերի մանրէաբանական, քիմիական և մակաբուծական լաբորատորիաները։ Պատճառը աշխատանքի վերակազմակերպումն է և լաբորատոր աշխատանքների օպտիմալացումը։