Ինչ է ի վերջո տեղի ունենում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որը պարապուրդի մեջ է արդեն 11 օր։ Գործադուլ հայտարարած հարյուրավոր աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, Geopromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին հարցարզույց է տվել Սյունիքի մարզային հեռուստաալիքին՝ անդրադառնալով գործադուլի պատճառներին և կոնֆլիկտը հանգուցալուծելու հնարավորություններին։