Առանց փաստաթղթաշրջանառության աշխատելը ստվեր է առաջացնում . Արման Պողոսյան

Sputnik
Կառավարությունը մտադիր չէ ընդառաջել տնտեսվարողներին և հետաձգել շրջանառության հարկը բարձրացնելու օրինագիծը։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը դեմ է ձևակերպմանը, թե հարկը բարձրացել է. ըստ նրա` փաստաթղթավորված շրջանառություն ապահովելու դեպքում շրջանառության հարկը նոր օրենքով ավելի ցածր է, քան նախկինում։