Շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողներն այսօր ևս հավաքվել էին կառավարության շենքի մոտ, բայց ի տարբերություն նախորդ ակցիաների, նրանց շատերը հրաժարվել են զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչնրերի հետ։ Շատերը նույնիսկ մեջքով են շրջվել տեսախցիկներին։ Նրանցից մեկը` հորդորելով չվիրավորվել, ասել է, որ վախենում են խոսել տեսախցիկների առաջ։