Հանրային տրանսպորտի ուղեվարձն ինքնարժեքից ցածր է. Տիգրան Ավինյան

Sputnik
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում Տիգրան Ավինյանն անդրադարձել է արդեն 10 օր շարունակվող բոյկոտին։ Ավտոբուսներում ուղևորների մի մասը հրաժարվում է վճարել 150 դրամ, որն ըստ նրանց` չհիմնավորված բարձր գին է։
Տիգրան Ավինյանը վստահ է, որ ինքնարժեքից էլ ցածր գին են առաջարկում հանրային տրանսպորտի ուղեվարձի համար, իսկ ընդդիմությունը մանիպուլացնում է քաղաքացիներին։