Հայաստանում դեղերի շրջանառության 80 տոկոսը ստվերում է. Վահե Վարսանյան

Sputnik
Վիրուսի տարածման ֆոնին աշխուժություն է դեղատներում։ Սոցցանցերում օգտատերերը համեմատում են օրինակ` հակավիրուսային Տամիֆլյու դեղամիջոցի հայաստանյան գինը Վրաստանի հետ, որը նույն տարածաշրջանում է ու լոգիստիկան պետք է որ նույն կերպ ազդեր գնագոյացման վրա։ Թբիլիսիի դեղատներից Տամիֆլյուն կարելի է ձեռք բերել 5 հազար 700 դրամով, Երևանում այն վաճառվում է 17 հազար դրամով։
Ինչո՞վ է պայմանավորված դեղերի գների այս հսկայական տարբերությունը, ինչու են թանկ դեղերը Հայաստանում. հարցը Sputnik Արմենիան ուղղել է «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանին։