Վրաստանի ՆԳՆ–ն հունվարին երկրից արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանի դրոշ
Վրաստանի դրոշ
Արտաքսվածների թվում ավելի քան 10 երկրի քաղաքացիներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Վրաստանի իրավապահները հունվարի ընթացքում երկրից արտաքսել են 37 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ հայաստանցիների։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
«Անցած ամիս ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են տարբեր երկրների 37 քաղաքացիների՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա: Որոշ օտարերկրյա քաղաքացիներ ինքնակամ են հեռացել, իսկ ոմանք ստիպված են եղել Վրաստանը լքել միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում», - նշված է հայտարարության մեջ։
Ըստ ՆԳՆ–ի՝ արտաքսվածների թվում են Մոլդովայի, Եգիպտոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի քաղաքացիներ:
Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմն ուժի մեջ է մտել