Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովո-Վասիլևկա բնակավայրը. ՊՆ

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Օրեխովո-Վասիլևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օրեխովո-Վասիլևկա բնակավայրը», - ասվում է ամփոփագրում:
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական ստորաբաժանումները Դոնեցկի Սևերսկ, Զալիզնյանսկոյե, Մինկովկա, Չասով Յար և Պրեդտեչինո բնակավայրերի շրջաններում ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադների կազմավորումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։