Լենինգրադի մարզի նավահանգստում վնասվել է լցանավի շարժիչային բաժանմունքը

Լենինգրադի մարզի նավահանգստում վնասվել է լցանավի շարժիչային բաժանմունքը
Լենինգրադի մարզի նավահանգստում վնասվել է լցանավի շարժիչային բաժանմունքը
Դեպքի վայր են ուղարկվել ջրասուզակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ուստ Լուգա նավահանգստում լցանավի շարժիչի գործարկման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, նավթամթերքի արտահոսքի վտանգ չկա։ Տեղեկությունը հայտնում է Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։
«Փետրվարի 9-ի առավոտյան «Կոալա» լցանավի վրա շարժիչի գործարկման ժամանակ տեխնածին միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է շարժիչային բաժանմունքը։ Լցանավը խարսխված է նավամատույցի մոտ։ Նավթամթերքի արտահոսքի վտանգ չկա», - գրել է նա իր Telegram-ում։
Միջոցառումներ են իրականացվում բաժանմունքի զննման և վթարի պատճառը պարզելու ուղղությամբ: Նավը տակից զննելու համար դեպքի վայր են ուղարկվել ջրասուզակներ։
Կուբանի լողափերից մազութով աղտոտված 70 հազար տոննա ավազ են հավաքել