Իսրայելը զորքն ամբողջությամբ դուրս է բերել Նեցարիմի միջանցքից. ԶԼՄ

Զինծառայող
Զինծառայող
Իսրայելի պաշտպանության բանակը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Իսրայելը կատարել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի պայմանների իր մասը և զորքն ամբողջությամբ դուրս է բերել Գազայի հատվածը մեջտեղից բաժանող Նեցարիմի միջանցքից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Kan» պետական հեռուստառադիոընկերությանը:
Ըստ լրատվամիջոցի` իսրայելական ուժերն այժմ տեղակայված են Ֆիլադելֆիայի միջանցքում, այսինքն ՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին, ներառյալ այն շրջանը, որտեղ գտնվում է «Ռաֆահ» անցակետը, ինչպես նաև անվտանգության բուֆերային գոտում:
«Զորքի դուրսբերումը թույլ է տալիս պաղեստինցիներին անարգել տեղաշարժվել անկլավի ներսում»,– ասված է հաղորդագրությունում
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) դեռ պաշտոնական հայտարարություն չի արել Գազայի ռազմավարական դիրքերից զորքը դուրս բերելու վերաբերյալ։
Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Փետրվարի 8-ին տեղի է ունեցել պաղեստինցի բանտարկյալների և իսրայելցի պատանդների հինգերորդ փոխանակումը։
Իսրայելը որոշել է ազատ արձակված բանտարկյալներին «հուշանվերներ» տալ